понедельник, 22 апреля 2013 г.

Թքել հեռանալ, թե չթքել -հեռանալ ու թքել, ահա թե ի՞նչում է հարցը



 Մեր բակը


Սա, մեր բակն է: Ինչպես տեսնում եք, ես նրանով պարծենալու շատ բան չունեմ: Թեև նրանում առկա է գյուղական մի տեսակ կոլորիտը, որը թերևս զբոսաշրջիկների համար կարող է գայթակղիչ լինել, բայց ոչ մեզ համար:
Այս նկարներն արել եմ այսօր, երբ Գյումրիում անրձև էր գալիս, ի հարկե, արևոտ օրերին դուք սա չէիք տեսնի` այլ միայն փոշին, որը ստիպված կլինեիք շնչել և շնչահեղձ լինել:
Հայաստանցիները թքում են վարչապետի երեսին և անպատվում կառավարությանը՝ երկիրը կառավարելու մեջ՝  նրանց համարելով անտաղանդ: Դա այդպես է, ճշմարտությունը չես թաքցնի ծակ գրպանում: Ու՞մ մեղադրել օրեց օր աճող արտագաղթի մեջ:
Օրինակ՝ վարչապետը կամ մեր նախագահը, մեղադրում են հայաստանցիներին ծուլության մեջ, իբր թե մենք չենք ցանկանում 100 000 դրամով աշխատել ու թողնում հեռանում ենք երկրից: Ես հարց եմ տալիս ձեզ` պարոնայք իշխանավորներ, մեծարգո Նախագահ և մեծամեծարգո վարչապետ, ի՞նչ կանեիք դուք, եթե օրեց օր բարձրացող գնաճին, համատարած գործազրկությանը, աղքատությանը, սոցիալական անապահովությանն ու անհույս ապագային՝ առնվազն 20 տարի բնակվեիք այսպիսի բակում, հաստատ ասում եմ ձեզ, սա ձեզ համար սուիցիդի և ինքնասպանության պատճառ կդառնար: Իմ երեխաները մեծանում են այսպիսի բակում: Ինչ եք կարծում, ի՞նչպիսին պետք է լինի իմ զգացմունքները իմ երկրի նկատմամբ: Նման պայմանները բնակչության մոտ դեպրեսիա են առաջացնում: Անձրևային ամիսներին, Գյումրու կոնկրետ այս թաղամասի բնակիչները ընկնում են ընկճվածության մեջ: Դուք պատրաստվում եք փոխել Երևանը և հետո Հայաստանը: Սիրելի իմ Երևանաբնակ կամ բնիկ Երևանցի հայրենակիցներ, խնդրում եմ չնեղանալ ինձանից, բայց կարծում եմ, որ Երևանը շինելու փոխարեն, հարկավոր է Հայաստանը շինել, թե չէ մի օր Հայաստանը կպարոնայք իշխանավորներին:
Պարոն նախագահ…, այո, այո, ձեզ եմ դիմում՝ Սերժ Ազատովիչ, մտածեք, թվաբանեք, ախր ձեր տված 300 միլիոնով, մեր քաղաքապետը հազիվ գլխավոր փողոցների փոսերն է կարկատում, էլ ուր մնաց շենքի բակերը, հետո՝ մեզ մի մեղադրեք խիարը թարս աճեցնելու մեջ, ինչ ցանել եք դա եք հնձել, ու նորից վարչապետ եք նշանակում մեկին, ով խիար աճեցնելու տեխնոլոգիան չգիտի:
Մի խոսքով, այս նկարներում պատկերված է արտագաղթի կատալիզատորներից մեկը՝ իշխանական անտարբերությունը: Թքել հեռանալ, թե չթքել հեռանալ ու՝ թքել, ահա թե ի՞նչում է հարցը: Չշարունակեմ, թե չէ դեպրեսիաս խրոնիկական կդառնա: Ինչորէ:
Սա ընդամենը՝ Գյումրվա առօրիայից ֆիքսված մի պահն էր:

հրապարակվել է blognews.am կայքում
http://blognews.am/arm/news/50869/tqel-heranal-te-chtqel-heranal-u-tqel.html

Комментариев нет:

Отправить комментарий