Երբեք Գյումրին այսքան դատարկ ու մռայլ չէի տեսել, կարծես ապագայի գույժն էր, որ արհավիրք էր կանխագուշակում, կամ անցյալի հուշերը, ու մի պահ թվաց , թե մի ստվեր շարշյունով անցավ կողքիցս՝ մարմնիս սառնություն պատճառելով: Կարծես արբաց լինեի, մի պահ առավոտվա սառը օդը ներս քաշեցի՝ թոքերս պաղեցնելով, որ սթափվեմ ու փորձում էի հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել: Կարծես քաղաքում ուրվականներ էին պտտվում, մի երկու անցորդ էին, որ փորձում էին սահել, լողալ թաց ու հալված ձյան միջով: Պրպտեցի հիշողությանս մեջ ու գտա, որ այսօր մեր փառապանծ բանակի տարեդարձն է, ու տխրեցի: Ախր Գյումրեցիք, նույնիսկ Դեկտեմբերի 7-ին, ահավոր երկրաշարժի՝ զոհերի հիշատակի օրն են աշխատում, փողոցներում եռուզեռ է լինում ու նույնիսկ փողոցում բարձրաձայն հնչում է CD, DVD դիսկերի վաճառասրահի միացրած երաժշտությունը, մինչդեռ այսօր, քաղաքը դատարկ է, ի՞նչու: Նույնիսկ եկեղեցական տոներին հաջորդող մեռելոցներին այսպես չէ: Մի՞գուցե ցավին տեղյակ գյումրեցին սգում է նույն բանակում ստորաբար և դավանենգ սպանված զինվորների մահը, կամ ցավակցում որդեկորույս մայրերին:
Իմ երկիր, շնորհավորում եմ քեզ ու աղոթում, որ քո երկինքը միշտ պարզ լինի, ու արեգակը փայլի քո վրա, որ քո զինվորը ողջ ու առողջ տուն դառնա ու իր շենացնի իր տունը, ավանը, երկիրը: Թող ոչ մի ծնող չսգա որդու կորուստը, ոչ մի կին իր ամուսնու մահը:
Իմ եղբայր, իմ զավակ, քեզ մաղթում եմ խաղաղություն: Վերադարձիր տուն:
Комментариев нет:
Отправить комментарий