( հավաքական կերպար շարքից)
Պարոն նախագահ, աշխարհին պարտք եմ 1 միլիոն 500 հազար դրամ: Վերջին տասնամյակում արտաքին պարտքս աճում է աստղաբաշխական թվերով: Ես վճարունակ չեմ, չեմ աշխատում, քսան տարի է ինչ առողջությունս թույլ չի տալիս, մեջքի խնդիրներ, գլխացավեր և այլն, բայց թոշակառու չեմ: Նպաստառու եմ, իսկ մեկ այլ կերպ ասած, ստանում եմ աղքատության նպաստ և դա էլ հասնում է իմ ընտանիքին, որովհետև իմ ընտանիքը բազմազավակ է: Թվում է թե պարտքս մի մեծ գումար չէ, բայց ես հաճախ եմ մտածում կապրոնե պարանի մասին:

Պարոն
նախագահ, ես չեմ հավատում ձեր կարգախոսներին և ընհանրապես կորցրել եմ հավատքս այս
կյանքի նկատմամբ, չեմ հավատում արդարադատությանը, տնտեսական աճին, խաղաղությանը և
Ձեր ամպագոռգոռ կարգախոսներին և այլն, սակայն, զավեշտալին գիտեք որն է, այն որ իմ
պարտատուները հավատում են, որ ես իրենց պարտքը կվճարեմ ու պատրաստ են նորից ինձ
օգնելու ու պարտք տալու: Եթե ես, արդեն չունեմ հավատք այս երկրի ապագայի նկատմամբ,
ապա նշանակում է, որ չեմ հավատում, որ կգտնեմ մի աշխատանք, որով կվաստակեմ այնքան,
որ բոլոր պարտքերս կփակեմ:
Հիմա,
ես չեմ հասկանում, նրանք ինձ են հավատում թ՞ե Ձեզ:
Եթե
պարզեցի, որ նրանք Ձեզ են հավատում, ուրեմն իմ պարտքերը Ձեր վրա կգրեմ, իսկ եթե
պարզվեց, որ հավատում են ինձ, ուրեմն հաջորդ ՀՀ նախագահը ես եմ դառնալու:
Հիասթափությամբ՝
ՀՀ քաղաքացի
Հրապարակվել է 7or.am, zham.am; blognews.am և hraparak.am կայքերում
Комментариев нет:
Отправить комментарий